Ահազանգ քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարքի մասին. պարզվել է՝ կեղծ էր

13:45   17 Ապրիլ 2018    991

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել...

Ապրիլի 17-ին ժամը 12:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երեւանի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները