Ակտիվիստների խմբերը հսկում են պետական հաստատությունների մուտքերը. Ուղիղ

13:59   17 Ապրիլ 2018    4011

Նիկոլ Փաշինյանը ցուցարարների ուղեկցությամբ շրջափակում է պետական հաստատությունների շենքերը՝ յուրաքանչյուրի մուտքի մոտ 10-15 ակտիվիստի թողնելով:

Այս պահին Փաշինյանը նստել է Կենտրոնական բանկի շենքի մուտքի մոտ: Ցուցարարները վանկարկում են «Միացե՛ք»:

Այսօր Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու՝ բոլորին կոչ անելով դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել:

Դրանից հետո ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն: Շենքի բոլոր հնարավոր մուտքերի մոտ ակցիայի մասնակիցներից մի քանի հոգի կանգնեցին: Հաջորդը արտաքին գործերի նախարարության շենքն էր, որի մուտքի մոտ նույնպես ցուցարարներ մնացին: ՊԵԿ-ի շենքի դռների մոտ նույնպես մարդիկ կանգնեցին՝ փակելով մուտքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե շենքերից աշխատակիցները փորձեն դուրս գալ, ցուցարաները պետք է պառկեն դռների արանքում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները