Փաշինյանը հանրահավաքի վայրը տեղափոխեց Հանրապետության հրապարակ

14:23   17 Ապրիլ 2018    1370

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ այսօր` ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:

Նա տեղեկացրեց նաև, որ Մոսկվայում մի խումբ հայեր մտել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն և նստացույց են անում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը և նրա համակիրները ՀՀ դատախազության շենքը շրջափակելուց հետո շրջափակեցին նաև արտաքին գործերի, կրթության, մշակույթի, սփյուռքի և արդատադատության նախարարությունների շենքերը: Այնուհետև, առաջ շարժվելով, շրջափակեցին ՊԵԿ-ի շենքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները