ՌԴ-ը պատրաստ է համագործակցել բոլոր պետությունների հետ

14:39   17 Ապրիլ 2018    1035

Միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման համար Ռուսաստանը պատրաստ է համագործակցել բոլոր պետությունների հետ` անկախ նրանց ռազմաքաղաքական կարգավիճակից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշվում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի Դաշնությունը, իր հերթին, հաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր պետությունների հետ՝ անկախ նրանց ռազմաքաղաքական կարգավիճակից, տնտեսական ներուժից, աշխարհագրական դիրքերից կամ մշակութային առանձնահատկություններից` միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման համար»,ժ նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Անվտանգության խորհրդում նշել են, որ միջազգային անվտանգության հարցերի քննարկման համար ապրիլի 24-26-ը Սոչիում կանցկացվի անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների իններորդ միջազգային հանդիպումը:

Առաջիկա հանդիպմանը մասնակցելու են անվտանգության խորհուրդների քարտուղարները, պետությունների նախագահների և վարչապետների՝ ազգային անվտանգության հարցերով օգնականներն ու խորհրդականները, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների ղեկավարները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները