ԱՄՆ-ն 3 մլն դոլարի անօդաչու համակարգեր կվաճառի Լատվիային

15:05   17 Ապրիլ 2018    1027

ԱՄՆ-ն Լատվիայի բանակին ավելի քան 3 միլիոն դոլարի AeroVirnment ձեռնարկության RQ-20A Puma մոդելի 3 մարտավարական անօդաչու համակարգ կվաճառի:

Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Լատվիա»-ն՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ի անօդաչու սարքերը կուժեղացնեն Ազգային զինված ուժերի վերահսկողության եւ հետախուզության հնարավորությունները»,- նշվում է զեկույցում:

Լատվիայի բանակին AeroVirnment RQ-20A Puma մոդելի երեք տակտիկական անօդաչու սարք կվաճառվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Լատվիա  


Վերնագիրի այլ պիտակները