Գերմանիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացրել

15:14   17 Ապրիլ 2018    1056

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Գերմանիայի ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացրել «անգլուխ մարմնի» հայտնաբերման մասին հաղորդագրությունից հետո:

Երկուշաբթի Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողի ոստիկանություն է դիմել մի տղամարդ: Նա պատմել է, որ զբոսանքի ժամանակ հայտնաբերել է «գլխատված և արյունոտված մարմին»:

Նրա նկարագրած «դժվարհասանելի վայր» են ժամանել իրավապահները և չորս հրշեջ մեքենա: Ենթադրյալ «զոհը» տիկնիկ է եղել, այլ ոչ մարդ:

«Տիկնիկը մարդու մարմնի նման էր»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները