Մակրոնը՝ ԵՄ-ն համաշխարհային վտանգներից պատսպարվելու ապաստարան է անվանել

15:28   17 Ապրիլ 2018    982

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ կոչ անելով չտրվել ազգայնականությանն ու ազատական դեմոկրատիայի պատվար դառնալ՝ ի հակակշիռ անկարգ և վտանգավոր աշխարհին:

Դիմելով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանին՝ Մակրոնը բուռն ծափողջյունների է արժանացել եվրապատգամավորների կողմից՝ դատապարտելով ԵՄ շրջանակներում «ոչ ազատական դեմոկրատիաների» ծաղկումը:

Մակրոնը կոչ է արել եվրոպական առաջնորդներին՝ հետևել իր օրինակին և Եվրոպայի ապագայի մասին հանրային երկխոսություն սկսել: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն բարեփոխումների կարիք ունի, որպեսզի աշխարհում ամրապնդի «եվրոպական ինքնիշխանությունը»:

Ֆրանսիայի նախագահը խորը եվրաինտեգրման քարոզ է արել, որը ենթադրում է փախստականների ավելի մեծ աջակցություն, ավելի սերտ համագործակցություն պաշտպանության ոլորտում և ԵՄ միասնական արժույթի կառավարման ավելի խորը ընդհանուր մոտեցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները