Վլադիմիր Պուտինը եւ Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

15:47   17 Ապրիլ 2018    973

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ մի խումբ արեւմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի նախագահը վերստին ընդգծեց, որ մի խումբ արեւմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, եւ Էական վնաս պատճառել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին»,-նշել են Կրեմլում:

Պուտինը եւ Մերկելը կարեւորել են Քիական զենքի արգելման կազմակերպության՝ Սիրիայում գտնվող առաքելության կողմից մանրակրկիտ ու անաչառ հետաքննության անցկացումը: «Երկուստեք պատրաստակամություն Է հայտնվել՝ օժանդակելու սիրիական դոսյեի շուրջ քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսմանը, այդ թվում՝ Ժնեւի եւ Աստանայի հարթակներում»,-ընդգծել են Կրեմլում: Նաեւ կարծիքներ են փոխանակվել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները