Ռոստովում ԴԱԻՇ-ի կողմնակիցներ են ձերբակալվել. VIDEO
16:03
17 Ապրիլ 2018
1394
ՌԴ Ռոստովի մարզում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականցրել, որի շրջանականերում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման երեք անդամներ:
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հատուկ գործողության ժամանակ խմբի ղեկավարը ինքնապայթեցման միջոցով ինքնասպան է եղել:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տեղեկություններքով՝ խմբի անդամները հարձակումներ են նախապատրաստելիս եղել երկրի հարավում՝ ինքնաշեն պայթուցիկների ու զենքի կիրառմամբ:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են АК-74 տեսակի ինքնաձիգ, ձեռքի նռնակներ և ինքնաշեն պայթուցիկների պատրաստման հրահանգներ: