Սկրիպալները թունավորվել են հեղուկով. Sky News

16:30   17 Ապրիլ 2018    1061

Այն նյութը, որն օգտագործել են Պետական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային թունավորելիս, տեղ է հասցվել «հեղուկ տեսքով»:

Ինչպես հաղորդել է«Ինտերֆաքս»-ը, ապրիլի 17-ին այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարարությունը:

Ավելի վաղ Mail on Sunday-ն գրել է, որ Սկրիպալների վրա գրոհի համար դոնդողանման նյութ է օգտագործվել: Մարտի 4-ին Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում օրհասական վիճակում հոսպիտալացվել են անհայտ նյութի ներգործությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սկրիպալն  


Վերնագիրի այլ պիտակները