Փոստանջյանի գլխավորությամբ ցուցարարները փակել են Վանաձորի փողոցներից մեկը

16:34   17 Ապրիլ 2018    1108

«Երկիր Ծիրանիի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ վանաձորցիները «Ընդվզիր» կարգախոսով պաստառով երթ իրականացրին Վանաձորի կենտրոնական փողոցներում: Ցուցարարները փակեցին Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկը:

Ցուցարարների մոտ են ժամանել տեղի ոստիկանները և հորդորում են բացել փողոցը:

Բավականին շատ մեքենաներ են կուտակվել տարածքում, նրանք պահանջում են բացել ճանապարհը: Ցուցարարները չեն պատրաստվում նրանց ճանապարհ տալ:

Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Ի վերջո ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ ցուցարարներին տեղափոխելով մայթ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փոստանջյան  


Վերնագիրի այլ պիտակները