Էստոնիայի նախարարը հրաժարական է տվել

16:56   17 Ապրիլ 2018    1072

Էստոնիայի պետական կառավարման նախարար Յակ Աաբը հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ Տալլինի ոստիկանությունը կալանավորել է նրան արագությունը գերազանցելու եւ ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար։

Այս մասին նա հայտարարել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Raadio4 ռադիոկայանը։

«Ես մշտապես ելնում այն սկզբունքից, որ ալկոհոլի օգտագործումից հետո պետք է ձեռնպահ մնալ ղեկին նստելուց։ Ցավոք, մարտի 11-ի առավոտյան, երբ ես որոշեցի Տարտուից վերադառնալ տուն, չափազանց շատ վստահեցի իմ լավ ինքնազգացողությանը, որն ինչպես հետո պարզվեց սխալական էր։ Ես խորապես ցավում եմ եւ չեմ պատրաստվում ոչ մի կերպ արդարացնել ինձ։

Միաժամանակ, ես ցավում եմ, որ սա անխուսափելիորեն կխաթարի կառավարության եւ իմ կուսակցության հեղինակությունը։ Շաբաթ օրը հրաժարական տալու իմ որոշման մասին հայտնել եմ վարչապետին, իսկ երկուշաբթի քննարկել եմ կուսակիցներիս հետ։ Այսօր ես հայտարարում եմ հրաժարականի մասին»,–նշել է նա։

Նշենք, որ մարտի 11-ին Տարտուից Տալլին ճանապարհին ոստիկանությունն արագությունը գերազանցելու համար կալանավորել էր նախարարին։ Նա երթեւեկել էր 73 կմ/ժ արահությամբ այն պարագայում, երբ այդ ճանապարհահատվածում թույլատրվում է 50 կմ/ժ։ Ապա արյան մեջ հայտնաբերվել էր 0.28 պրոմիլ ալկոհոլ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները