Ընը շնորհավորել է Ասադին երկրի անկախության կապակցությամբ

17:32   17 Ապրիլ 2018    1109

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին երկրի անկախության 72-րդ տարեդարձի կապակցությամբ և իր համերաշխությունը հայտնել նրան:

«Ես ուրախ եմ, որ Ձեր իշխանության օրոք ձեր համերաշխ կառավարությունը և ժողովուրդը հսկայական հաջողությունների է հասել երկրի անկախության ու անվտանգության պահպանման գործում»,- ասվում է ուղերձում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները