Ցուցարարներն ու Նիկոլ Փաշինյանը շրջափակել են Սերժ Սարգսյանի նստավայրը

11:18   18 Ապրիլ 2018    1836

«Իմ քայլը» շարժումը շարունակում է փակ պահել Երևանի կենտրոնական փողոցները։

Այս պահին շարժման անդամներն ու Նիկոլ Փաշինյանը փակել են Բաղրամյան պողոտան ու շրջափակել ՀՀ վարչապետ Սերժ Սարգյսանի նստավայրը Բաղրամյան 26-ում։

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց չտրվել սադրանքների, չվիրավորել ոստիկաններին։

Նա մի խումբ ցուցարարների հորդորեց հերթապահել Բաղրամյան 26-ում, իսկ ինքը մի խումբ ցուցարարների հետ քայլում է Բաղրամյան պողոտայով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան   Սարգսյան  


Վերնագիրի այլ պիտակները