Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում

15:23   18 Ապրիլ 2018    1721

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում մնացած ցուցարարներն այժմ երթով շարժվում են դեպի Երեւանի քաղաքապետարան, որի մուտքն այժմ փակել է ցուցարարների մեծ մասը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ցուցարարները շարժվում են փողոցի բանուկ հատվածով, նրանց հետեւից վազում են մեծ թվով ոստիկաններ: Նրանք պահանջում են քաղաքացիներից քայլել մայթերով: Րոպեներ անց ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին դուրս բերել փողոցի բանուկ հատվածից: Ցուցարարները երթը շարունակում են մայթերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները