Անվտանգության նկատառումներով Պրահայի կենտրոնում կարգելվի հեծանվով տեղաշարժվել

20:05   18 Ապրիլ 2018    1752

Պրահայի իշխանությունների որոշմամբ ապրիլի վերջին անվտանգության նկատառումներով կսկսի օրենք գործել, որը կարգելի ցերեկային ժամերին հեծանվով տեղաշարժվել քաղաքի որոշ պատմական հատվածներում:

Արգելքը ժամը 10-ից 17-ը ընկած ժամանակահատվածում կտարածվի Վացլավսկայա, Ստառամեստսկայա, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակների եւ Ստառե Մեստո թաղամասի վրա: Իշխանություններն իրենց որոշումը բացատրում են հետիոտների անվտանգությունն ապահովելու ցանկությամբ:

Բացի այդ, քաղաքային իշխանությունները հայտարարել են էլեկտրական սկուտերներով տեղաշարժման հնարավոր սահմանափակումների մասին, որոնք վերջին շրջանում լայն տարածում են ստացել սիգվեյների արգելքից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պրահա  


Վերնագիրի այլ պիտակները