Hyperloop Transportation Technologies-ն իր առաջին նորարարական կենտրոնը կկառուցի ԱՄԷ-ում

20:11   18 Ապրիլ 2018    1783

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, Hyperloop Transportation Technologies-ն (HTT) Աբու Դաբիի եւ Դուբայի էմիրաթների սահմանին կայան, նորարարական եւ զբոսաշրջային կենտրոններ կկառուցի, հայտարարել է HTT-ի կառավարիչ Բիբոփ Գրեստան:

HTT-ն ապրիլի 18-ին Աբու Դաբիի դեւելոփեր Aldar Properties-ի հետ առաջին կոմերցիոն կայանի կառուցման համաձայնագիր է կնքել:

Համաձայն պայմանագրի՝ HTT-ն Աբու Դաբիի եւ Դուբայի էմիրաթների սահմանին՝ Դուբայում կազմակերպված «ԷՔՍՊՈ 2020» համաշխարհային ցուցահանդեսի հարթակից ոչ հեռու, կայան, նորարարական եւ զբոսաշրջային կենտրոն կկառուցի:

Ավելի վաղ՝ ապրիլին, ընկերությունը Ֆրանսիայում սկսկել էր բետնա- եւ ուղեւորափոծադրումների փորձնական կայան կառուցել, որը նախատեսվում է գործարկել այս տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները