ԱՄՆ Կոնգրեսում չեն բացառել Սիրիայի վրա նոր ավիահարվածի հնարավորությունը

21:01   18 Ապրիլ 2018    1837

ԱՄՆ-ը կարող է նոր հարված հասցնել Սիրիային՝ քիմիական զենքի հետ միջադեպերի կրկնության դեպքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս հայտարարությունն արել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Հանձնաժողովի լսումներին ելույթ ունենալու ժամանակ Ռոյսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածն «օրինական և արդարացված էր», քանի որ, նրա խոսքով, հարվածը հացվել է որպես երկրի իշխանությունների՝ քիմիական զենքի գործածությամբ «բարբարոսական հարձակման» պատասխան:

«Հույս ունեմ, որ Ասադը հասկացավ այս ազդանշանը: Եթե ոչ, ապա կարող են նոր հարվածներ լինել»,- ասել է Ռոյսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կոնգրես  


Վերնագիրի այլ պիտակները