ՌԴ ՔԿ-ն հետեւել է Յուլյա Սկրիպալի ամբողջ ճանապարհին - VİDEO

19:19   19 Ապրիլ 2018    4638

Յուլյա Սկրիպալի հետ նույն չվերթով թռածների մոտ ինտոքսիկացիայի նշաններ չեն եղել՝ կապված քիմիական նյութերով թունավորման հետ:

Այս մասին նշված է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հոլովակում, որում Սոլսբերիում Յուլյա Սկրիպալի թունավորման գործի հետաքննության մանրամասներ են ներկայացված, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սյուժեում նշվում է, որ քննիչներին հաջողվել է քայլ առ քայլ վերականգնել մարտի 3-ին մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանից լոնդոնյան «Հիթրոու» Յուլյա Սկրիպալի ամբողջ ճանապարհը: «Պարզվել է տաքսու վարորդը, որը Յուլյա Սկրիպալին օդանավակայան է բերել, ինչպես նաեւ օդանավի բոլոր ուղեւորները, որով աղջիկը Միացյալ Թագավորություն է թռել: Այս չվերթով թռած ուղեւորներից ոչ մեկի մոտ քիմիական նյութերով թունավորման հետ կապված ինտոկսիկացիայի նշաններ չեն գրանցվել»,- նշված է սյուժեում:

Քննիչները պարզել են Ռուսաստանում Յուլյա Սկրիպալի աշխատավայրերը, նրա շփումների շրջանակը, ինչպես նաեւ բնակության հասցեները: ՔԿ-ում «անհեթեթ» են համարում Մեծ Բրիտանիայի այն հայտարարությունը, որ Սկրիպալը մոտ ազգականներ չունի, որոնք պատրաստ են նրա շահերը ներկայացնել: Յարոսլավի մարզում է բնակվում Յուլյայի տատիկը՝ Ելենան եւ զարմուհին՝ Վիկտորյան, որն ակտիվորեն համագործակցում է քննության հետ:

Սյուժեում ներկայացված է Վիկտորյայի պատմածը Յուլյայի հետ հեռախոսազրույցի մասին: Տուժածի ազգականուհու մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Յուլյան ճնշման ներքո է խոսում եւ ասում այն, ինչ «իրեն ասվում է»: Յուլյան հայտարարել էր, որ նրա հետ հանդիպել չի ցանկանում, եւ որ Վիկտորյային վիզա չեն տա: Արդյունքում այդպես էլ եղել է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները