Հս. Կորեան հայտարարել է իր հանձնառության մասին․ Մուն Չժե Ին

20:04   19 Ապրիլ 2018    2012

Հյուսիսային Կորեան հայտարարել է «ամբողջական ապամիջուկայնացմանը» իր հանձնառության մասին եւ պայմաններ չի դնում։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։

Նրա խոսքով՝ ապամիջուկայնացման համաձայնագրի կնքումը, երկու Կորեաների եւ Միացյալ Նահանգների միջեւ խաղաղության հաստատումը եւ հարաբերությունների կարգավորումը չպետք է բարդ լինեն Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների առաջիկա հանդիպումների ժամանակ։

«Ես չեմ կարծում, թե ապամիջուկայնացումը տարբեր նշանակություն ունի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների համար։ Խոսքը Հյուսիսային Կորեայի նկատմամբ վարվող թշնամական քաղաքականությանը վերջ դնելու մասին է, որի համար անհրաժեշտ է անվտանգության երաշխիք»,-նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս.Կորեա   Մուն-Չժե-Ին  


Վերնագիրի այլ պիտակները