«Ռոսկոմնադզորը» սկսել է Microsoft-ի ամպային հոսթինգների IP-հասցեները արգելափակել

20:38   19 Ապրիլ 2018    2004

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Meduza"-ին, «Ռոսկոմնադզորը» արգելված կայքերի ռեեստրում է գրանցել Azure հարթակի մի քանի տասնյակ հազար IP-հասցեներ, որոնք պատկանում են Microsoft ընկերությանը։

Azure-ի օգնությամբ Microsoft ընկերության օգտատերերը կարող են պահպանել տվյալները, օգտագործել այն ինտերնետ նախագծերի տեղադրման եւ ալգորիթմների հետ աշխատանքի համար:

«Ռոսկոմնադզորը» ապրիլի 16-ից արգելված կայքերի ռեեստրում է գրանցել ավելի քան 18 միլիոն IP-հասցեներ, որոնք պատկանում են խոշորագույն Google, Amazon եւ Digital Ocean հոսթինգ պրովայդերներին։

Սա արվում է Telegram մեսենջերն արգելափակելու նպատակով՝ համաձայն Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի վճռի։ Սակայն մեսենջերը ռուսական օգտատերերի մեծամասնության մոտ շարունակում է աշխատել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները