Մերկելը կոչ է արել եվրագոտու հարցում փոխզիջումներ փնտրել

20:42   19 Ապրիլ 2018    2178

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել եվրագոտու հարցում փոխզիջումներ փնտրել։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Մակրոնը պնդել է ԵՄ անդամ երկրների համերաշխության շուրջ։

«Ոչ մի արժույթային միություն չի կարող գոյություն ունենալ առանց կոնվերգենցիայի տարրերի։ Ամենակարեւորը վստահ լինելն է, որ մենք կիսում ենք նույն նպատակը եւ ունենք համատեղ քաղաքական նպատակ»,-նշել է Մակրոնը՝ Բեռլինում Մերկելի հետ բանակցություններից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Շեշտելով փոխզիջման անհրաժեշտությունը՝ Մերկելը հայտարարել է, որ համերաշխությունն ու պատասխանատվությունը պետք է կապված լինեն․ «Մեզ անհրաժեշտ են բանավեճեր, բաց բանավեճեր, եւ, ի վերջո, մեզ անհրաժեշտ է փոխզիջման կարողություն»:

Մակրոնի տեսլականը ներառում է գոյություն ունեցող Եվրոպայի փրկության հիմնադրամի վերափոխումը Եվրոպական արժույթի հիմնադրամի (EMF), որը որպես բուֆեր կծառայի ապագայում ԵՄ-ում ցանկացած ֆինանսական ճգնաժամի դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները