Եվրամիության դուռը փակ է Մեծ Բրիտանիայի համար․ Օլանդ

21:00   19 Ապրիլ 2018    2120

Եվրամիության դուռը փակ է Մեծ Բրիտանիայի համար, եւ եվրոպացիները չպետք է ընդունեն Brexit-ի չեղարկման որեւէ փորձ։

Այս մասին բրիտանական Daily Telegraph-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ այդ հարցը փակված է, հանրաքվեն կայացել է․ «Չի կարելի բանակցություններ սկսել՝ ենթադրելով, որ մեկ այլ ճանապարհ կա»,-կարծում է Օլանդը։

Նրա համոզմամբ՝ ամենավատ տարբերակը կլինի չափազանց երկար քննարկումները, որոնք թույլ չեն տա ԵՄ-ին առաջ շարժվել՝ ստիպելով կասկածել Brexit-ի անդառնալի բնույթին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Օլանդ  


Վերնագիրի այլ պիտակները