Աշխարհի ամենատարեց տղամարդը համարվող չիլիացին մահացել է 121 տարեկանում

21:13   19 Ապրիլ 2018    2007

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Guardian"-ին, Սելինո Վիլյանուեվա Խարամիլյոն, ում հետ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչները հանդիպել են անցյալ տարի, կյանքից հեռացել է ապրիլի 18-ին Սան Խոսե դե Մարիկինա քաղաքում:

Չիլիացին ծնվել է 1896 թվականի հուլիսի 25-ին, սակայն Գինեսի գրքի ներկայացուցիչները նրան պաշտոնապես չեն գրանցել, քանի որ նրա ծննդյան ամսաթիվը հաստատող պաշտոնական փաստաթուղթ չի գտնվել:

Տղամարդու առողջական վիճակը վատացել է նախորդ շաբաթ: Անհապաղ վիրահատությունից հետո բժիշկներն ինտենսիվ խնամք էին սահմանել տղամարդու նկատմամբ, սակայն թոքերի վնասվածքը լուրջ է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները