Պուտինը փոխվել է՝ վերածվելով ագրեսիվ անհատականության. Ջորջ Բուշ

21:22   19 Ապրիլ 2018    1968

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվել է՝ վերածվելով ագրեսիվ անհատականության, նման հայտարարություն է արել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Երբ ես խոսում էի այն մասին, որ նայել եմ նրա աչքերին ու տեսել նրա հոգին՝ Ռուսաստանը սնանկացած էր. ոչ երկար ժամանակով: Եվ ահա, նավթի գներն աճեցին և Պուտինը փոխվեց: Խնդիրն այն է, որ նա հարցերի մեծ մասին այսպես է մոտենում. «Ես պատրաստվում եմ հաղթել, իսկ ԱՄՆ-ն կպարտվի: Նա շատ ագրեսիվ անձնավորություն է», - ասել է Բուշը՝ նշելով, որ Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային միության ազդեցությունը` չնայած նրան, որ ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի:

«Դրա համար ես միշտ ենթադրել եմ, որ ԱՄՆ-ն պետք է լինի ծայրահեղ հավակնոտ, երբ գործ ունի Պուտինի հետ: Ոչ ռազմատենչ, բայց հավակնոտ: Դա չի կարելի թերագնահատել», - ասել է Բուշը:

Նա նաև հավելել է, որ ՌԴ-ում Պուտինը լիովին ազատ է իր գործողություններում, չի ենթարկվում մամուլի քննադատությանը, գրեթե չունի քաղաքական մրցակիցներ:

«Միայն թե նրա երկրում տնտեսությունն այդքան էլ ուժեղ չէ և դեմոգրաֆիկ դինամիկան այդքան էլ դրական չէ», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ջորջ-Բուշ  


Վերնագիրի այլ պիտակները