Պուտինի լիմուզինը վաճառքի է հանվել. Լուսանկարներ

21:33   19 Ապրիլ 2018    2046

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենան վաճառքի է հանվել 8.5 մլն ռուբլիով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Lenta.ru"-ին, 2003 թվականի արտադրության կաշեպատ սրահով Mercedes-Benz Pullman W220 S600 լիմուզինը ընդգրկված է մասնավոր հավաքածուի կազմում: Մեքենայի վազքը կազմում է 88 000 կմ:

«Հատուկ նշանակության ավտոմեքենան Կրեմլի ավտոպարկում օգտագործվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին: Այս մեքենայով վերջինս ներկայացել է պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներին», - ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ավտոմեքենան ստեղծվել է հատուկ պատվերով:





Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները