Գվատեմալայի դատախազները երկրի նախագահին կրկին մեղադրել են կոռուպցիայի մեջ

09:13   20 Ապրիլ 2018    1743

Գվատեմալայի դատախազները կրկին մեղադրել են երկրի նախագահ Ջիմի Մորալեսին կոռուպցիայի մեջ՝ կապված Ազգային կոնվերգենցիայի կուսակցության գլխավոր քարտուղարի կողմից ենթադրյալ անօրինական ֆինանսավորման հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դատախազ Օսկար Շաադը հայտարարել է, որ գործարարները Մորալեսի կուսակցությանն են փոխանցել 1 միլիոն դոլար, իսկ այդ միջոցների մասին ընտրական մարմիններին չեն հայտնել։

Անցած տարվա օգոստոսին Գվատեմալայի գլխավոր դատախազը դատարանին խնդրել է Մորալեսին զրկել անձեռնմխելիությունից՝ նրա ընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման հետաքննության լույսի ներքո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գվատեմալա  


Վերնագիրի այլ պիտակները