Մոսկվայում պայթյունի վտանգի պատճառով ԱԳՆ-ի շենքից աշխատակիցները տարհանվել են

09:16   20 Ապրիլ 2018    1762

Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքից մարդկանց տարհանում է իրականացվել պայթյունի վտանգի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս տեղեկությունը ՌԲԿ-ին հայտնել է նաեւ ԱԳՆ-ի աղբյուրը։ Շենքից տարհավել է 44 մարդ։ Աղբյուրի խոսքով՝ նախարարություն է զանգել անհայտ անձը եւ հայտնել պայթյունի վտանգի մասին։

Գերատեսչության աշխատակիցներին, անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրել են լքել շենքը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է նաեւ, որ ուժայինները կասկածելի առարկա չեն հայտնաբերել, իսկ պայթյունի վտանգը չի հաստատվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները