Բրիտանիան հետաքրքրված է Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցությամբ

09:22   20 Ապրիլ 2018    1714

Միացյալ Թագավորությունում «իրական հետաքրքվածություն» է հայտնվել Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության նկատմամբ Brexit-ի ավարտից հետո։

Այս մասին հաղորդել է Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը՝ հավելելով, որ Լոնդոնի հետ նախնական քննարկումներ են անցկացվել Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցությանը միանալու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցությանը գրավիչ է Բրիտանիայի համար, քանի որ միանալու պարագայում նա միանգամից կդառնա 11 երկրների հետ առեւտրային համաձայնագրի մաս։ Ավստրալիայի վարչապետը նշել է, որ այս հարցը պետք է քննարկել բոլոր 11 երկրների՝ այդ թվում, Ավստրալիայի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները