Ալաբամայում մահապատժի կենթարկվի ամենատարեց հանցագործը

09:27   20 Ապրիլ 2018    1764

Ալաբամայում մահապատժի կենթարկվի ԱՄՆ ժամանակակից պատմության ամենատարեց հանցագործը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Խոսքը 83-ամյա Վալտեր Մուդիի մասին է, որը դատապարտվել է 1989 թ․դատավոր Ռոբերտ Վենսի սպանության համար։ Մուսին նրա մեքենայում ռումբ է տեղադրել, որի պայթյունի հետեւանքով զոհվել է նաեւ փաստաբան Ռոբերտ Ռոբինսոնը։

Մուգին, որն ավելի քան 20 տարի անցկացրել է մահապարտների խցում, պնդում է իր անմեղության շուրջ։ Նրա փաստաբանները փորձել են բողոքարկել դատավճիռը՝ հիմնվելով դատապարտյալի տարիքի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները