ՌԴ-ի և ԱՄՆ–ի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել

09:31   20 Ապրիլ 2018    1742

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից զգուշացրել են Վաշինգտոնին այն մասին, որ «Աէրոֆլոտի» անձնակազմի վիզայի հետ կապված խնդիրների պատճառով ուղիղ ավիահաղորդակցությունը ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև կարող է դադարեցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մեկնաբանության մեջ նշվում է, որ ռուսական ինքնաթիռների անձնակազմերի անդամները «գնալով ավելի շատ են ամերիկյան վիզաներ ստանալու հետ կապված դժվարություններ ունենում»։

Ամերիկացիներին հիշեցրել են, որ քաղաքացիական ինքնաթիռների անձնակազմի անդամներին նախօրոք վիզաները տրամադրելու պարտավորությունը ամրագրված է 1994 թվականի օդային հաղորդակցման վերաբերյալ ռուս–ամերիկյան համաձայնագրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները