Եվրամիությունը նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի դեմ

09:41   20 Ապրիլ 2018    1752

Եվրամիությունն ընդլայնել է անհատական պատժամիջոցային ցանկն ընդդեմ Հյուսիսային Կորեայի՝ այն համալրելով 4 անձանցով, որոնք կասկածվում են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի ֆինանսավորմանը ներգրավված լինելու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Խորհուրդը 4 մարդու է ընդգրկել այն անձանց ցանկում, որոնց վրա տարածվում են ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Այդ 4 անձինք համատեղ ֆինանսական գործարքների մասնակից են եղել, որոնք, ինչպես ենթադրվում է, աջակցել են ԿԺԴՀ-ի ծրագրերին՝ կապված միջուկային զենքի, բալիստիկ հրթիռների և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի հետ», -ասվում է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, վերոնշյալ ցանկում ընդգրկված մարդկանց թիվը հասել է 59-ի: Բացի այդ, Եվրամիությունը սառեցրել է 9 կազմակերպության ակտիվները:

Անհատական պատժամիջոցները ենթադրում են ուղևորությունների սահմանափակումն ու ակտիվների սառեցումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները