Փարիզում կայացած աճուրդում 63 000 եվրոյով վաճառվել է «Պուտինի գրիչը»

09:44   20 Ապրիլ 2018    1794

Փարիզում կայացել է Drouot աճուրդի տան կազմակերպած վաճառքը, որի շրջանակներում ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող գրիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն նախապես գնահատվում էր 80 000 եվրո, սակայն վաճառվել է 63 000 եվրոյով: Սև գույնի ինքնահոս գրիչը՝ զարդարված արծաթե երկգլուխ արծիվով և Swarovski բյուրեղներով, ձեռք են բերել հեռախոսով:

«Այն արվեստի գործ չի հանդիսանում, սակյան դրա եզակիությունն ընդգծված է քաղաքական իրականությամբ», - աղբյուրը մեջբերում է աճուրդի տան ներկայացուցչին:

Rusarminfo-ի փոխանցմամբ՝ աճուրդին ներկայացվել են նաև հայկական արվեստի ստեղծագործություններ, մասնավորապես՝ հայ նկարիչներ Մարիտիրոս Սարյանի, Վարդան Մախոխյանի և Արսեն Շապանյանի գործերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները