Թուրքիան ՈւԱԹՎ համագործակցության քառակողմ ձևաչափ է առաջարկում

10:14   20 Ապրիլ 2018    1931

Թուրքիայի պատվիրակությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին առաջարկել է խորհրդարանական մակարդակով ընդլայնել համագործակցությունը՝ եռակողմ կամ քառակողմ ձևաչափով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամլո ծառայությունը։

Կիևում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վոլկան Բոզքըրը առաջարկել է համագործակցել Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա կամ Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով։

Գերագույն ռադայի նախագահն ասել է, որ աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես՝ բալթյան-սևծովյան շրջանում, և Կիևին հետաքրքրում է ցանկացած նոր ձևաչափ։ Նրա կարծիքով՝ դա կնպաստի տնտեսական և քաղաքական համագործակցության զարգացմանը։

Թուրքիան չի մասնակցի ՌԴ Միջազգային ֆորումին, որը տեղի կունենա Ղրիմում։ Բոզքըրը նաև ուկրաինացիներին վստահեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անկախությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները