Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Կոմիտաս պողոտա. Ուղիղ

10:46   20 Ապրիլ 2018    4300

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյուլբենկյան փողոցից երթով շարժվեցին դեպի Կոմիտաս պողոտա:

Փաշինյանը հայտարարեց, որ բերման ենթարկվելը պետք չէ ընկալել որպես սարսափելի մի բան, որ դա քաղաքացիական անհնազանդության դրսեւորում է: Նա նաեւ կոչ արեց ծանր չտանել, որ ոստիկանները տանում են ակցիայի մասնակիցների մեքենաները, որոնցով փակում են փողոցները:

Անդրադառնալով նախօրեին ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանավորելու փաստին, Փաշինյանն ասաց, որ թեեւ ինքը հայտարարել է, որ Հանրային ռադիո մուտք գործելու ամբողջ պատասխանատվությունն իր վրա է, սակայն ոստիկանները ոչ թե իրեն են թիրախավորում, այլ ակցիայի մասնակիցներին. «Ես կոչ եմ անում չտրվել այդ տեռորին»:

Հարցին, մտավախություն չունի՞, որ ոստիկանության նման քայլերի հետեւանքով շարժումը կարող է թուլանալ, Փաշինյանը արձագանքեց. «Չեն հասցնի այդ ուղղությամբ իրադարձությունները զարգացնել»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները