«Ապրիլի 24-ին երթով կբարձրանանք Ծիծեռնակաբերդ». Փաշինյան (Ոուղիղ)

11:11   20 Ապրիլ 2018    4303

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կոմիտասի պողոտայից հասել են Դավիթաշեն:

Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ապրիլի 24-ին անպայման երթով բարձրանալու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ ավելի կոնկրետ այդ օրվա գործողությունների վերաբերյալ որոշում կկայացնեն ամսի 23-ին՝ ելնելով ստեղծված իրավիճակից. «Սա ցանցային պայքար է, երբեմն քաղաքացիներն իրենք են որոշում անելիքները: Եթե Սերժ Սարգսյանն այդ օրը լինելու է Ծիծեռնակաբերդում, ես կարծում եմ՝ մարդիկ ուզում են այդ օրը առերես հանդիպում կազմակերպել նրա հետ: Մենք կքննարկենք այդ սցենարը եւ եթե տեսնենք, որ այդ տարբերակն աջակցություն ունի, լրջորեն կմտածենք նաեւ դրա մասին»,-ասաց նա:

Հարցին, թե իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող նման հայտարարություն անել. «Որովհետեւ մեր գլխավոր խնդիրը թավշյա հեղափոխությունը հաջող ավարտին հասցնելն է»:

«Կստեղծվի հեղափոխական կոմիտե, հիմա աշխատում ենք դրա վրա, բայց բուն գործընթացն ավելի կարեւոր է, քան կազմակերպչական մարմնի ձեւավորումը»,-հայտարարեց Փաշինյանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները