Պուտինն ու Թրամփը 100%-ով թույլ չեն տա ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև զինված դիմակայություն. Լավրով

11:20   20 Ապրիլ 2018    1815

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև երկու երկրների զինվորականները հարյուր տոկոսով թույլ չեն տա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև զինված դիմակայություն։

ria.ru-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Վերադառնալով զինված դիմակայության ռիսկերի մասին հարցին՝ կասեմ, որ 100 տոկոսով համոզված եմ, որ զինվորականները դա թույլ չեն տա և, իհարկե, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ նախագահ Թրամփը դա թույլ չեն տա: Ի վերջո, նրանք սեփական ժողովուրդների կողմից ընտրված առաջնորդներ են ու նրանց առաջ պատասխանատու են խաղաղության և անդորրի համար»,- հայտարարել է Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները