ԱՄՆ-ում մոտ 1 միլիարդ դոլար են հատկացրել հիպերձայնային հրթիռի ստեղծման համար

11:22   20 Ապրիլ 2018    1849

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հիպերձայնային հրթիռի մշակման համար հատկացրել են 928 միլիոն դոլար:

Սպառազինություն արտադրող Lockheed Martin ընկերության հետ պայմանագիրը նախատեսում է հեռահար գործողության շառավղով հիպերձայնային զենքի ստեղծում:Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Պենտագոնը:

Հիպերձայնային հրթիռի ստեղծման պատվերն ԱՄՆ-ի արձագանքն է Ռուսաստանում և Չինաստանում նմանատիպ զենքի մշակմանը: Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը «բավական հասուն համակարգ» է ստեղծել մի քանի հազար կիլոմետր գործողության շառավղով հիպերձայնային հրթիռի համար: Ամերիկյան բանակն իր հակաօդային պաշտպանության ներկայիս համակարգով չէր կարողանա որոշել նման հրթիռի մոտեցումը, նշել են գերատեսչությունում:

Հիպերձայնային հրթիռները կարող են շրջանցել գործող ՀՕՊ համակարգերը, քանի որ նրանք կարող են փոխել ուղղությունը թռիչքի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները