Սպիտակ տունը Մոսկվայի եւ Վաշինգթոնի մերձեցման մի շարք պայմաններ է նշել

11:36   20 Ապրիլ 2018    1846

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի հետ հանդիպման ժամանակ մի շարք պայմաններ է նշել, որոնց պարագայում երկու երկրների մերձեցումը հնարավոր կլինի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

«Դա պահանջում է 2016 թ. ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության, Մեծ Բրիտանիայում քիմիական զենքի կիրառման, Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակի շուրջ մեր մտահոգությունների վերացում»,–նշված է հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Վաշինգթոն  


Վերնագիրի այլ պիտակները