Ոստիկանները դարձյալ ծեծի ենթարկեցին լրագրող Տիրայր Մուրադյանին

11:53   20 Ապրիլ 2018    1967

Երեկ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից ծեծի ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանին այսօր Երևան-Աբովյան մայրուղում այսօր ոստիկանները բերման ենթարկեցին։

Նա ներկայացավ, ցույց տվեց իր լրագրողական բեյջը, սակայն, ոստիկանները նրանց ուժով մեքենա նստեցրին։ Ոստիկանը մի քանի անգամ հարվածեց լրագրողին, և ուժով բերման ենթարկեցին նրան։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կապ է հաստատել Տիրայր Մուրադյանի հետ, զրուցել նաև նրան բերման ենթարկած ոստիկաններից մեկի հետ, ով ասել է, թե սխալմունք է տեղի ունեցել, հիմա լրագրողին վերադարձնում են դեպքի վայր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մուրադյան  


Վերնագիրի այլ պիտակները