Հս. Կորեան բանակցությունների ոչ մի պայման չի պարտադրում. Մուն Չժե Ին

12:13   20 Ապրիլ 2018    1905

Հյուսիսային Կորեան ոչ մի պայման չի առաջադրում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ առաջիկա գագաթնաժողովների համար, որոնք նվիրված են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

Սեուլում տարբեր ընկերությունների ղեկավարների առջեւ ելույթ ունենալիս Մունը հայտարարել է. «Նրանք ոչ մի պայման չեն առաջադրում, որն ԱՄՆ-ն չէր կարողանա ընդունել, ինչպիսին է Հարավային Կորեայից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Նրանք խոսում են միայն Հյուսիսային Կորեայի դեմ թշնամական քաղաքականության դադարեցման եւ անվտանգության երաշխիքների մասին»:

Մունը հավելել է. «Չեմ կարծում, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեաները ապամիջուկայնացումը տարբեր կերպ են ընկալում: Հյուսիսը ամբողջական ապամիջուկայնացման պատրաստակամություն է հայտնել»:

Նրա խոսքով՝ երկու Կորեաների միջեւ երկխոսությունը պետք է սկսվի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո, որը նշանակված է ապրիլի 27-ին, ինչպես նաեւ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովից հետո, որի ամսաթիվը դեռեւս որոշված չէ:

Հիմա թերակղզու հարավում տեղակայված են ամերիկացի մոտ 28 հազար զինվորներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեան   Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները