Մերկելը և Թրամփը կքննարկեն «Ռուսաստանի վարքը»

15:04   20 Ապրիլ 2018    1958

«Ռուսաստանի վարքը» կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների թեմաներից մեկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Հանդիպումը նախատեսված է ապրիլի 27-ին:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերություններն ավելի սրացան սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակումից և դրան հաջորդած` Սիրիայի հրթիռակոծությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները