Իրանի պետական կառույցները կհրաժարվեն արտասահմանյան մեսենջերներից

15:22   20 Ապրիլ 2018    1903

Իրանի պետական կառույցները պետք է մեկ շաբաթվա ընթացքում հրաժարվեն արտասահմանյան սոցցանցերից և մեսենջերներից, այդ թվում Telegram-ից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: Telegram-ից հրաժարվելու մասին հայտարարել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ՝ այաթոլլա Ալի Համենեին:

Թեհրանում հայտարարել են սեփական արտադրության մեսենջեր գործարկելու պլանների մասին:

Վիճակագրության համաձայն՝ 45 միլիոն իրանցի օգտվում է Telegram մեսենջերից:

2017 թվականի դեկտեմբերի 30-ին հակակառավարական ցույցերից հետո Իրանում այն արգելափակվեց, սակայն հունվարի 13-ին Telegram-ն ապաարգելափակեցին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները