Կրեմլը մեղադրել է ԱՄՆ-ին «Աերոֆլոտի» վերաբերյալ

16:06   20 Ապրիլ 2018    1913

Կրեմլը գտնում է, որ ամերիկյան դեսպանատունը դիտավորյալ է ձգձգում «Աերոֆլոտի» օդաչուներին մուտքի արտոնագիր տրամադրելը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, սա ընդհանուր մտահոգություն է Մոսկվայում։ Ակնհայտ է, որ ամերիկացիները վիզային գործունեության բարդացման օբյեկտիվ պատճառներ չունեն»,-ասել է Պեսկովը։

Նա այդպես է պատասխանել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ավիահաղորդակցության դադրեցման սպառնալիքի մասին հարցին կապված «Աերոֆլոտի» օդաչուներին մուտքի արտոնագիր տրամադրման ձգձգումների հետ։ «Իհարկե, մենք մտահոգված ենք, մենք դեպքերի այդպիսի զարգացում չենք ցանկանում»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կրեմլ  


Վերնագիրի այլ պիտակները