ԱՄՆ-ն 200 մլն դոլար է հատկացրել THAAD ԶՀՀ-ի արդիականացման համար

16:18   20 Ապրիլ 2018    1958

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Lockheed Martin ընկերության հետ THAAD զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) արդիականացման աշխատանքների անցկացման պայմանագիր կնքելու մասին: Պայմանագրի արժեքը կազմում է 200 մլն դոլար:

Lockheed Martin-ի ինժեներների խնդիրն է ամերիկացի զինվորականների մտահղացումը գործնական իրականացման հասցնել՝ կապ ստեղծել THAAD-ի եւ Patriot ԶՀՀ-ի միջեւ: Պենտագոնի ներկայացրած տեղեկության համաձայն՝ արդիականացումը կվերաբերի նաեւ PAC-3 հրթիռին:

Lockheed Martin-ը պետք է երկու համալիրներն ինտեգրված դարձնի: Նախկինում բանակային հրամանատարությունը խոսում էր այն մասին, որ կցանկանար Patriot-ը հեռակառավարմամբ THAAD-ի կազմի մեջ մտնող AN/TPY-2 մեծ ռադարներին միացնելու հնարավորություն ստանալ: Աշխատանքները կացկացվեն Թեխասում: Վերջնաժամկետ է նշանակված 2022 թվականի փետրվարի 28-ը:

Երկու համալիրներն էլ ներկայումս տեղակայված են Հարավային Կորեայում Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր հարձակումը հետ մղելու համար: THAAD է տեղակայված նաեւ Գուամ կղզում, իսկ Patriot՝ աշխարհի շատ երկրներում: Ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատարությունը ավելի վաղ այն եզրակացության էր հանգել, որ դրանց միջեւ պետք է կապ ստողծել:

Patriot ԶՀՀ-ն սպառազինություն է ընդունվել 1982 թվականին, որի օգտագործած հակահրթիռները կարող են թշնամու հրթիռները խոցել մինչեւ 45 կմ հեռավորությամբ, ինչպես նաեւ մինչեւ 160 կմ հետավորությամբ՝ օդային տեխնիկան: THAAD-ն ավելի ժամանակակից համակարգ է, այն կիրառվում է 2008 թվականից, որի հեռահարությունը կազմում է մինչեւ 200 կմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   THAAD  


Վերնագիրի այլ պիտակները