Զաքիր Հասանովը. «Միջուկային բաղադրամասերի մաքսանենգություն է կատարվում Հայաստանից»

14:31   20 Ապրիլ 2018    1861

Ապրիլի 20-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ԶՈՒ միացյալ ուժերի (SACEUR) գլխավոր հրամանատար՝ բանակի գեներալ Կուրտիս Սկապարոտիի գլխավորած պատվիրակության հետ։

Այդ մասին Hayatsk.info-ն հայտնել են պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից։

Գեներալ-գնդապետ Զ. Հասանովը նշելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական կապերի հաջող զարգացումը՝ պատմել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության, այդ թվում նաև տարբեր ծրագրերի շրջանակներում ադրբեջանական բանակի գործունեության մասին, ինչպես նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» ոչ ռազմական առաքելության մեջ Ադրբեջանի կողմից ներդրված ավանդի մասին։

Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ պաշտպանության նախարարը ընդգծել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնելու կարևորությունը։

Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի ներկայացուցիչների՝ տարբեր արտասահմանյան պետություններ, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ այցերը և այդ երկրներում նրանց ընդունելությունները բերում են հակամարտության կարգավորման մեջ երկակի չափանիշների, ինչը անթուլատրելի է։

Բարձր գնահատելով մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ Դաշինքը առաջիկայում ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։ Խոսելով Հայաստանից միջուկային բաղադրամասերի մաքսանենգության դեպքերի մասին՝ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ այն վերածվում է անվտանգության լուրջ սպառնալիքի ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև էլ ավելի մեծ մասշտաբով։

Նշելով, որ մեր երկիրը խաղաղասիրական քաղաքականություն է անցկացնում և մշտական պայքար է մղնում ահաբեկչության դեմ, պաշտպանության նախարարը նաև հյուրերի ուշադրությանն է ներկայացրել այն, որ որոշ երկրները չհիմնավորված սահմանափակումներ են կիրառում Ադրբեջանին զենք վաճառելու նկատմամբ։

Իր հերթին գեներալ Կ. Սկապարոտին հատուկ նշելով, որ Ադրբեջանը հանդիսանում է Դաշինքի հուսալի գործընկերը, բարձր է գնահատել՝ ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրի մասնակցությունը, խաղաղապահ գործողությունների համար բեռնափոխադրումների ժամանակ օդային տարածության ներկայացման մեջ զգալի ավանդը, այդ թվում նաև Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Հյուրը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ Բաքվում հանդիպումների անցկացման հարցում աջակցության համար։




Hayatsk.info

Հեշթեգներ: Զաքիր-Հասանով  


Վերնագիրի այլ պիտակները