Իլհամ Ալիևը շնորհավորել է Կուբայի Պետական խորհրդի նախագահին

16:34   20 Ապրիլ 2018    2000

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է՝ Կուբայի Պետական խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելին:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Կուբայի Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հուսով եմ, որ մենք համատեղ ջանքեր կներդնենք՝ Ադրբեջանի և Կուբայի միջև բարեկամության ու համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման ճանապարհին: Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ առաջիկա պատասխանատու աշխատանքում՝ ի շահ Կոբայի բարեկամ ժողովրդի բարեկեցության»,- ասվում է պետության ղեկավարի շնորհավորանքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները