Alibaba-ն հայտարարել է C-Sky Microsystems ընկերության ձեռքբերման մասին

16:43   20 Ապրիլ 2018    1948

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Համացանցային առեւտրի ոլորտում չինական առաջատար Alibaba Group-ը հայտարարել է Չինաստանի խոշորագույն ինտեգրալ համակարգերի մշակմամբ զբաղվող C-Sky Microsystems ընկերության ձեռքբերման մասին:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործարքը կարեւոր քայլ է սեփական չիպերի արտադրության ճանապարհին: Գործարքի արժեքի մասին ընկերությունը տեղեկություններ չի հայտնում:

«Գործարքը կնպաստի գիտահետազոտական մշակումների ոլորտում երկու ընկերությունների ջանքերի միավորմանը, հատկապես՝ կարեւորագույն տեխնոլոգիաների զարգացման ոլորոտում Չինաստանի անկախության քաղաքականության իրականացմանը շրջանակներում»,- նշել է Ալիբաբայի տեխնիկական տնօրեն Չժան Ցզյանֆենը:

«Սա նաեւ մեծ քայլ կդառնա Alibaba-ի կողմից ինտեգրալ համակարգերի ստեղծման ճանապարհին»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Alibaba  


Վերնագիրի այլ պիտակները