ZTE հայտարարել է ԱՄՆ պատժամիջոցների պատասխան միջոցների մասին

16:59   20 Ապրիլ 2018    1888

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Չինական ZTE ընկերությունն իրավաբանական նորմերին համապատասխան կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցներն ԱՄՆ առեւտրի նախարարության գործաղություններից իր օրինական իրավունքները պաշտպանելու համար։

«Մենք պատրաստվում ենք այդ հարցը լուծել բանակցությունների միջոցով եւ մտադիր չենք հրաժարվել հետագա ջանքերից»,-նշված է փաստաթղթում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան իշխանություններն ընկերության նկատմամբ դիմել են կոշտ պատժամիջոցների մինչեւ անկախ հետաքննությունը կավարտվեր։

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ կատավարության նման միջոցները կարող են լուրջ վնաս հասցնել նաեւ իրեն, քանի որ կտուժեն նաեւ Միացյալ Նահանգների բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք գործնական հարաբերություններ ունեն ZTE-ի հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունն ապրիլի 15-ին ZTE-ին զրկել է ԱՄՆ իր արտադրանքը մատակարարելու արտոնությունից։ Ամերիկյան ընկերություններին արգելվել է նաեւ ZTE սարքավորումները վաճառել:

Տարբեր գնահատականներով՝ ընկերությունն ամերիկյան շուկայից գնում է իր բաղադրիչների 25-30 տոկոսը, որոնք օգտագործում է իր արտադրանքներում՝ ներառյալ բջջային սարքավորումներն ու սմարթֆոնները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները