ԵՄ-ն ակնկալում է Սիրիայի համար ավելի քան 6 մլրդ դոլար հավաքել

17:17   20 Ապրիլ 2018    2047

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Եվրոպական միությունը հույս ունի, որ դոնորների համաժողովից հետո միջազգային հանրությունը Սիրիայի համար ավելի քան 6 մլրդ դոլար կհատկացնի: Համաժողովը տեղի կունենա ապրիլի 24-25-ը Բրյուսելում:

«Անցյալ տարի 6 մլրդ դոլար է հատկացվել: Հույս ունենք, որ այս տարի կհաջողվի ավելի շատ հավաքել»,- ասել է նա:

Միջոցառման նպատակը Սիրիային եւ տարածաշրջանին աջակցելն է: Վերջին հանդիպման արդյունքներով միջազգային հանրությունը Սիրիայի համար ավելի քան 10 մլրդ դոլար էր հավաքել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները